Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին՝ միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Այս մասին այսօր, դատական համակարգի վերաբերյալ արած իր հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարության աներկբա աջակցության դիրքերից, մյուս բոլոր ուժերը միանշանակ միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը: