Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը շարունակում է փակ մնալ։ Արդեն տեղեկացրել էինք, որ ակցիային մասնակցում է նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սանասարյանը նշել էր, որ իր ակնկալիքներով վարչապետի ելույթը պետք է լինի ծրագրային։ Ուղիղ եթերից հետո Դավիթ Սանասարյանը մեկնաբանեց վարչապետի ելույթը։
Նա նշեց՝ «Ժողովուրդը պետք է իմանա՝ 600 000 դրամ աշխատավարձ ստացող դատավորը, ինչպես եղավ, որ ունեցավ մի քանի միլիոնանոց տներ»:
Սանասարյանի խոսքից հետո ակցիայի մասնակիցները ծափահարեցին նրան։