Այսօր առավոտյան Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց սկսված ակցիան ավարտվեց, երբ վարչապետը ուղիղ եթերում հայտարարեց բացել դատարանների մուտքերը։ Մասնակիցները հեռացրին մեքենան, որով փակել էին դարպասները և հեռացան դատարանի մուտքից։
Ինչպես արդեն նշել էինք, Նոր Նորքում ակցիան ընթացավ խաղաղ, առանց բախումների։ Ոչ ոք չփորձեց մտնել դատարանի շենք։