Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Այդ մասին, մայիսի 24-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին ֆավորիտն են համարում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար առաջիկա պայքարում:
«Մենք ԵՄ-ն կլքենք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի»,-Ջոնսոնի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն Է, որ նախապատրաստվենք առանց համաձայնագրի դուրս գալու իրադրությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: