Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։
Էմմին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է որդիների հետ։ Նրանք զբասնում են, երեխաները չարաճճիություններ են անում եւ լուսանկարվում։ Հոլովակին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։