Եթե ես ոչինչ չանեմ, նստեմ տանը, իհարկե, որևէ քննադատության չեմ արժանանա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն՝ անդրադառնալով իր հասցեին և հագուստի վերաբերյալ հնչած քննադատություններին: 

«Ես կարծում եմ, որ կարող եմ ինչ- որ ձևով օգտակար լինել, ինչ-որ չափով հիմնադրամի միջոցով կամ որպես ղեկավարի կին օգտակար լինել մեր երկրին: Ոչ մի կերպ ինձ չեմ ների և չեմ գտնում այն պատճառաբանությունը, որ պետք է ոչինչ չանեմ և նստեմ տանը: Եթե ես ինչ-որ բաներ անում եմ, բնականաբար, պետք է նաև քննադատվի և դա միանգամայն նորմալ է, ես դրանից վատ չեմ զգում: Առհասարակ, քննադատություններից վատ չեմ զգում: Իսկ ինչ վերաբերվում է հագուստին՝ բոլորին են այդ առումով քննադատում, և դա այնքան նուրբ թեմա է, որ անհնար է հագնվել այնպես, որպեսզի բոլորին դա դուր գա, այնպես որ՝ դա ավելորդ թեմա է: Հագուստի մասով ես միայն կենտրոնանում եմ հայկական արտադրանք խթանելու վրա, դրա համար չեմ խորանում այն հարցի մեջ՝  լա՞վ է, թե վատ, կամ ինչ կարծիք ունեն մարդիկ»,-ասաց Աննա Հակոբյանը: