Ես ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում: Այս ասմին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Շատ նորմալ հարց էր, նորմալ չէր լինի եթե ադրբեջանցի լրագրողը, տեսնելով, որ հասանելի է ՀՀ վարչապետի առաջին տիկնոջն հարց տալը, հարց չուղղեր ինձ: Որևէ սադրանք չի եղել, սովորական հարց էր, ի վերջո, ադրբեջանցի ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե մենք ինչ ենք մտածում»: