Ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշը կասկածվում է ալկոհոլի միջոցով դերասաններին կադրում սեքսով զբաղվելու հարկադրանքի մեջ, հաղորդում է Midi-Libre պարբերականը:

 

Մայիսի 23-ին Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ նրա «Մեքտուբ, իմ սեր-2» ֆիլմի պրեմիերան: Նշվում է, որ քրոնոմետրաժի մոտ երեք քառորդը զբաղեցնում են ակումբներում տեսարանները: Բացի դրանից, ֆիլմում 13 րոպե տևողությամբ իրական օրալ սեքս է ցուցադրվում:

Աղբյուրի խոսքերով, որը ներկա է գտնվել նկարահանումներին, դերասանները չեն ցանկացել նկարահանվել իրական սեքսով դրվագում, սակայն Քեշիշը ճնշում է գործադրել նրանց վրա և պնդել, որ ֆիլմում ոչ մի սիմուլյացիա չպետք է լինի: «Դերասանները պատրաստ չէին դրան, բայց նա մի քանի ժամվա ընթացքում պնդում էր: Միևնույն ժամանակ նրանք պարբերաբար ալկոհոլ էին օգտագործում, այնպես որ նա կարողացավ ստանալ այն, ինչ ուզում էր»,- պատմել է ականատեսը: Նա հավելել է, որ Քեշիշը ժամերով վերանկարահանում էր ակումբներում տեսարանները, այդ թվում, գիշերը, այդպիսով ուժասպառ անելով դերասաններին:

Ինչպես հայտնում է IndieWire պորտալը, Կաննի կինոփառատոնի ընթացքում ժապավենի ցուցադրության ժամանակ հանդիսատեսը զանգվածաբար լքել է դահլիճը: Որոշ կինոքննադատներ «Մեքտուբ, իմ սեր-2»-ը փառատոնի ամենավատ ֆիլմ են անվանել և ռեժիսորին մնեղադրել վույերիզմի և մերկ մարմինների գերշահագործման մեջ: