Ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն համաշխարհային շրջագայության շրջանակներում չեղարկել է մի քանի համերգ լոլիկի նկատմամբ հանկարծակի ալերգիայի պատճառով։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Երգչուհին պարզաբանել է, որ ալերգիկ ռեակցիայի պատճառով կոկորդն այտուցվել է, սակայն արդեն ապաքինվում է։ Ն ա նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար եւ խոստովանել, որ զգացողություն ունի, կարծես կակտուս է կուլ տվել։

«Չկա ավելի անարդար բան, քան լոլիկից ալերգիայի առաջացումն իտալացի կնոջ մոտ»,- զայրացել է Գրանդեն։ Նրան զարմացրել է, որ մթերքի նկատմամբ այդ ռեակցիան հայտնվել է միայն 25 տարեկանում։

Картинки по запросу ариана гранде getty

Արիանա Գրանդեն թատրոնի եւ կինոյի դերասանուհի է, փոփ երգչուհի եւ ֆոտոմոդել։ Փետրվարի 8-ին նա թողարկել է «Thank U, Next» հինգերորդ ստուդիական ալբոմը, որը բաղկացած է 12 երգից։ Նույն օրը նա թողարկվել է «Break Up with Your Girlfriend, Iʼm Bored» երգի տեսահոլովակը, որը մեկ շաբաթվա ընթացքում 61 մլն դիտում է հավաքել։

 Աղբյուրը՝  NEWS.am

Լուսանկարները՝ Getty Images