Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է երիկրապագուների կողմից նվիրված ծաղկեփնջերը։ Երգչուհին լուսանկարին կից կատարել է հետևյալ մեկնաբանությունը․
«Երեկվա բելգիական շոկոլադի պես քաղցր համերգից հետո հանդիսատեսն ինձ ողողեց այս գեղեցիիիիկ ծաղիկներով։
Հ.Գ. Հիմա արդեն Մադրիդում ենք, պատրաստվում ենք այսօրվա համերգին:
Ի դեպ, այսօր այստեղ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղն է,ու քաղաքը, իմ սրտի պես, լի է բազմապիսի հույզերով»։