33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ կերպարում։ Կարդրերից մեկում երեւում է նաեւ Մերիի ամուսինը՝ Վարդանը։ Հաղորդավարուհի-դերասանուհին կրում է ճերմակ, երկարափեշ զգեստ։ Իսկ քնքուշ լուսանկարներին կից Մերին գրել է․
«Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝Աստծո կամոք և զորակցությամբ: Շնորհավո՜ր»։