Մայիսի 31-ին երգչուհի Նատաշա Կորոլյովան նշել է իր 46-ամյակը։ Իր տարեդարձը երգչուհին անցկացրել է բեմում։ Մեծ խնջույքի փոխարեն արտիստուհին համերգ է կազմակերպել Նադեժդա Բաբկինայի «Ռուսական երգ» թատրոնում։ Համերգից հետո նա փոքրիկ ընթրիք է կազմակերպել, որտեղ ներկա են եղել նրա մտերիմ ընկերները։ Շնորհավորելու են եկել երգչուհու աստղային ընկերները՝ Ստաս Միխայլովը, Նելլի Կոբզոնը, Նադեժդա Բաբկինան, Իդա Դոստմանը։
Տարիները նրա կողքով են անցնում, քանզի տարեց տարիկ նա ավելի է գեղեցկանում։ Համերգից առաջ Կորոլյովան էրոտիկ տեսանյութ է նկարահանել, որում մերկապարի տարրերով պար է ցուցադրել եւ տեղադրել է իր Instagram-ում։ Հոլովակում նա կրում է վարդագույն կեղծամ եւ վառ կանաչ պիջակ։
Տեսանյութին միանգամից արձագանքել է նրա ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն։ Տարզանը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ թագուհի։ Սիրում եմ քեզ»։
Աղբյուրը՝ NEWS.am