Նրա ոճը, արտաքինն ու հաջողությունը տպավորում են շատերին՝ ստիպելով կրկնօրինկել, երբեմն էլ ծայրահեղ վրահատությունների դիմել՝ Քիմ Քարդաշյանին նման լինելու համար: Մեր հայրենակցուհին այնպես է նվաճել աշխարհը, որ այսօր, նույնիսկ, նրա նմանակներն են այդ նմանությունն օգտագործում գումար վաստակելու եւ Instagram-ում հետեւորդներ ավելացնելու համար: Քիմին փորձում են նմանվել ոչ միայն կանայք, այլեւ որոշ տղամարդիկ: NEWS.am STYLE-ն այսօր առանձնացրել է Քարդաշյանի TOP 5 նմանակներին:
Մոնի Մոն
Մոնին այնքան նման է Քիմ Քարդաշյանին, որ ասում են՝ երբ Քիմի ու Քանյե Ուեսթի մասնակցությամբ անկեղծ տեսանյութը հայտնվեց համացանցում, Քարդաշյանների ընտանիքը՝ օգտվեկով առիթից, որ աղջիկը շատ նման է Քիմին, նրան խնդրել է ասել, թե տեսանյութում ինքն է եղել, ոչ թե Քիմը, քանի որ այդ շրջանում հայուհին ամուսնացած էր Քրիս Համֆրիսի հետ:
Լիլիթ Ավագյան
Ի տարբերություն շատ աղջիկների՝ Լիլիթը ոչ մի պլաստիկ միջամտության չի դիմել հատուկ Քիմին նմանվելու համար, բայց երկու հայուհիներն էլ ունեն միանման դիմագծեր: Ամեն դեպքում, հատկանշական է, որ այժմ Լիլիթն ամուսնացած է Քիմի նախկին ընտրյալի՝ Ռեջի Բուշի հետ:
Մետիշա Շաեֆեր
Մետիշան եգիպտուհի է: Հայտնի է՝ որպես մոդել, դերասանուհի եւ գրող: Instagram-ում նա ունի ավելի, քան 600 հազար հետեւորդ, եւ այս ամենը միայն նրա համար, որ աղջիկը նման է Քիմ Քարդաշյանին:
Թալիա
Պարզվում է՝ Քիմին նման լինել ցանկանում են ոչ միայն շատ կանայք, այլեւ որոշ տղամարդիկ: Նրանցից է օրինակ տրանսգենդեր մոդել Թալիան, որը մի շարք վիրահատությունների է դիմել՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար: Mirror-ին տված հարցազրույցում էլ նա խոստովանել է, որ այժմ փնտրում է իր Քանյե Ուեսթին:
Կլաուդիա Սամպրեդո
Կլաուդիային շատերն անվանում են շիկահեր Քիմ: Instagram-ում նա ունի ավելի, քան մեկ միլիոն հեռտեւորդ, իսկ պարբերականներից մեկը նրան դասել է Քիմ Քարդաշյանի նմանակների Top-եռյակում:
Աղբյուրը՝ NEWS.am