Երկուշաբթի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Փաստաբան Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։
Այս առիթով լրագրող Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզեք կամ չուզեք, Մանվել Գրիգորյանի հրամատարությամբ գործող բրիգադը վերջին 600 տարիներին ամենալուրջ մարտական հաջողությունների հասած միավորներից է հայ իրականության: Ու իսկապես ցավում եմ, որ նրան տեսնում եմ այս վիճակում...»
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով. ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա հունիսի 19-ին։