Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քլոե Քադաշյանն անմոռանալի նվեր է մատուցել իր երկրպագուներից մեկին. նա ավարտական երեկույթին ուղեկցել է հայ բլոգեր Նարբեին, որը վարում է Քարդաշյան ընտանիքի ֆան հաշիվը։
Ավարտական երեկույթը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հերբերտ Գուվերի դպրոցում։ Ամբողջ երեկոյի ընթացքում տղան լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Քլոեի հետ. կադրեր ֆոտոսրահից, երեկույթից եւ լիմուզինից, որով նրանք շրջել են տոնի առիթով։
«Ձեզ հետ կիսվում եմ ավարտական երեկույթի լուսանկարներով Քլոե Քարդաշյանի հետ եւ ինձ անսահման երջանիկ եմ զգում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քլոեին եւ նրա թիմին։ Ինձ կարծես ձեր մեծ ընտանիքի մասը զգացի։ Երբեք չեմ մոռանա այս երեկոն»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է Նարբեն։
«Շնորհակալություն, որ ինձ համար անմոռանալի ավարտական երեկո կազմակերպեցիր։ Երազանքներն իրականություն են դառնում»,- պատասխպանել է Քլոեն մեկնաբանություններում։ Երեկոյի ամենավառ պահը հայկական երաժշտության հնչյունների ներքո պարն էր, որի ուղեկցությամբ զվարճացել են բոլոր ներկաները։