Հայտնի մոդել Անիտա Հարությունյանը հունիսի 2-ին նշել է ծննդյան օրը: Հյուրերի շարքում եղել են մոդելի հարազատները, սիրելի ընկերները և բազմաթիվ հայտնի գործընկերներ։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Անիտա Հարությունյանը կիսվեց ծննդյան տարեդարձի, ստացած նվերների և անակնկալների տպավորություններով։ Անիտան մեծ ոգևորությամբ նշեց, որ ամեն տարի տարբեր ոճով է նշում ծննդյան տոնը, իսկ այս տարվա տարեդարձի շքեղ տոնախմբությամբ զբաղվել է իր PR մենեջերը։ Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը գեղեցկուհի մոդելի հետ՝ ծննդյան տարեդարձից հետո։
- Ո՞վ է առաջինը շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձը և ինչպե՞ս
- Պետք է նշեմ, որ ժամը 00:00-ին օրս սկսվեց ընկերներս և հարազատներիս շնորհավորանքներով և ներկայությամբ: Անչափ հուզված, շփոթված և երջանիկ էի, քանի որ իմ կողքին էին բոլոր այն մարդիկ, ում ես շատ սիրում եմ և առանց նրանց պարզապես չեմ պատկերացնում իմ կյանքը: Այս տարի տարբերվող ոգևորվածությամբ և այլ զգացողություններով եմ դիմավորել և ճանապարհել ծննդյանս օրը:
- Ի՞նչ անակնկալներ և նվերներ եք ստացել
- Չեմ կարող որևէ նվեր առանձնացնել, քանի որ բոլորն ինձ համար և ցանկալի են և արժեքավոր: Մեծ անակնկալ էր, երբ Victoria`s Secret-ի ռուսաստանյան ներկայացուցիչների անակնկալը: Այնքան մեծ տեսականի էր, որ ընկերներս կատակելով նշում էին, որ օժիտս արդեն պատրաստ է։
- Ի՞նչ անակնկալ է արել Ձեր սիրելին, սպասելի՞ էր նման անակնկալ և ինչպիսի՞ն էր Ձեր զգացողությունն այդ պահին
- Իմ սիրելին սովորաբար ինձ համար նվերներ և հաճելի իրավիճակներ է պարգևում անպատճառ։ Նա անակնկալների մեծ վարպետ է: Գիտի, որ ես թանկարժեք քարերի և զարդերի հանդեպ յուրահատուկ սեր ունեմ, բայց թույլ տվեք ծննդյանս տոնի նրա նվերը չհանրայնացնեմ: Ոգևորությունս, իհարկե, շատ մեծ էր։
- Երկա՞ր էիք պատրաստվել Ձեր ծննդյան տարեդարձը յուրօրինակ նշելու համար
- Այս տարի ծննդյանս նախապատրաստությունները սկսել եմ բավականին վաղ։ Բոլոր աշխատանքներով զբաղվել է իմ PR մենեջերը: Կարող եմ ասել, որ ես գրեթե ոչինչ չգիտեի, քանի որ այդ շրջանում և հիմա զբաղված եմ իմ մոդելային բուռն գործունեությամբ:
- Սիրու՞մ եք Ձեր ծննդյան տարեդարձն ամեն տարի շքեղ նշել, թե այս տարին տարբերվող էր մյուսներից
- Սիրում եմ ամեն տարի նշել, սակայն, այս տարի մեկ այլ ոգևորությամբ ու այլ ցանկությամբ նշեցի օրս: Չեմ կարող նկարագրել, թե դա ինչով է պայմանավորված, միայն կարող եմ ասել, որ սեր ու երջանկություն է ներսումս:
- Ամեն անգամ տարիքի հետ Ձեր զգացողությոոնները կյանքի հանդեպ փոխվու՞մ են, ամփոփու՞մ եք Ձեր մտքերը ծննդյան տարեդարձի ավարտին
- Այո՛, ամեն անգամ տարիքի հետ զգացողություններս փոխվում են: Ամեն տարի էլ ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ: Տարիքս ինձ երբեք չի վախեցնում, այլ հակառակը՝ ես զգում եմ, որ այն ինձ ավելի է հասունացնում, գեղեցկացնում ու նոր դռներ բացում իմ առջև: Ես սիրում եմ ամփոփել իմ ամեն օրը, քանի որ ուզում եմ հաջորդ օրս լինի ավելի «մաքուր» և միայն անկեղծ ու բարի մարդկանց ընկերակցությամբ: