Մենք մեծ քաղաքականությունը երբեք էլ չենք լքել, որպեսզի վերադառնանք։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ն կրկին վերադառնա քաղաքականություն։
«Մենք այն քաղաքական ուժերից ենք, և ես այն գործիչներից եմ, որ երբեք մանդատն ինձ ուժ ու զորություն չի տվել, ես եմ տվել մանդատին հավելյալ արժեք, հետևաբար, անգամ առանց մանդատի, մենք այս 7-8 ամիսը ոչ միայն ակտիվ քաղաքականության մեջ ենք, այլ նաև քաղաքական օրակարգ ստեղծող քաղաքական ուժերից ենք, բազմաթիվ հարցեր հանրային դիսկուրսում հայտնվել են հենց այդ շնորհիվ»,-ասաց Աշոտյանը։
Անդրադառանալով իրենց վերաբրենդավորմանը, Աշոտյանն ասաց․ «Վերաբրենդավորումը լավ տերմին է, մենք վերաբրենդավորում անցնում ենք, բայց եթե դուք սպասում եքէ սև շապիկները կհանենք ու կհագնենք ծաղկավոր բաբոչկա՞: Դա վերաբրենդավորում չի լինելու։ Եթե դուք սպասում եք, որ ես կփոխեմ իմ սանրվածքը, դա այդպես չի լինելու։ Այսինք՝ վերաբրենդավորումը շատ ավելի բովանդակային ու կառուցվածքային է, քան տեսանելի պրոցեսները։ Մենք վերաբրենդավորվել ենք, որովհետև մեր քաղաքական օրակարգում բյուրեղացրել ենք մեր քաղաքական կուսակցական ծրագիրը։ Մենք Հայաստանում առ այսօր ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն ենք, անգամ այս իշխանություններից։ Ես ոչ թե ինքնանպատակ եմ գնում Բրյուսել, այլ իմ հանդիպումների արդյունքում գնում է իմ երկրի քաղաքական օրակարգը»։