Աբովյանում այրված մեքենայի վերաբերյալ ՔՊ պաշտոնական հայտարարության մեջ հանդիպում ենք հետևյալ երկու միտքը. «Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն» և «Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:


 Իրավական գործընթաց ենթադրող հանգամանքների մասին հայտարարությունները ձեր շարքերում առկա իրավաբանների հետ այնուամենայնիվ քննարկեք։ Ավտոմեքենայի հրկիզումը շատ հանցակազմներ կարող է ենթադրել, բայց ոչ երբեք խուլիգանություն։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, ապա, կներեք, բայց դա դուք չեք որոշում, անգամ եթե իշխանություն եք հիմա։

 Պատժի խստությունը նախ որոշում է օրենքը' սահմանելով պատիժը մեղմացնող ու ծանրացնող համապատասխան հանգամանքները, և դատարանը այդ ամենը հաշվի առնելու արդյունքում։