Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում են նաև ՀՀ մարզպետները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մինչև հիմա կոկորդիլոսների բուծարան չկա Արարատում։

Մարզպետի պարզաբանումները ծիծաղ առաջացրին և՛ լրագրողների, և՛ իր՝ մարզպետի մոտ։ Մարզպետը վերջ ի վերջո պարզաբանեց, որ կոկորդիլոսը թռչուն չէ։