Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը: