Guardian պարբերականի տվյալներով՝ Վուսթերշիր կոմսությունում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակչուհին՝ Գրեյս Ջոնսը:
Ընկերներն ու ծանոթները նրան «զարմանալի Գրեյս» էին անվանում: Կինը հայտնի էր դարձել նաև նրանով, որ վերջին 60 տարիների ընթացքում ամեն օր վիսկի էր խմում: Նա հարցազրույցում պատմել է, որ 50-ից հետո սկսել է քնելուց առաջ վիսկի խմել, իսկ հետո իբր բժիշկները խորհուրդ են տվել կանգ չառնել, քանի որ դա դրականորեն էր ազդում սրտի աշխատանքի վրա:
Գրեյս Ջոնսը ծնվել է 1906 թ.-ի սեպտեմբերի 16-ին: