Մեր ժողովուրդը խելոք է, իմաստուն եւ ունի լավ հիշողություն, նա երբեք էլ թույլ չի տա իշխանության բռնազավթում, որը դուք կատարել եք ձեր իշխանության օրոք: Այս մասին այսօր' հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

  «Մեր ժողովուրդը խելոք է, իմաստուն եւ ունի լավ հիշողություն, նա երբեք էլ թույլ չի տա իշխանության բռնազավթում, որը դուք կատարել եք ձեր իշխանության օրոք: Ձեզ, նախորդներիդ եւս մեկ անգամ հիշեցնում եւ զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ըեւ այլ ոճրագործություններ, որի պատասխանատուն դուք եք, ձեր իշխանության օրոք էր, որ հայի ձեռքով հայի արյուն թափվեց, դուք այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք, մեր առողջ եւ ողջամիտ դատող ժողովրդին, դուք ձգտեցիք նսեմացնել ազատամարտը եւ ստեղծեցիք մի բանդա, որը բռնությամբ համարեցիք իշխանություն, եւ հիմա էլ այդ թալանով ուզում եք վերակենդանանալ, էդ ինչ ջիգյար եք կերել, ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ. վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք, բայց մենք, որ հիմք ենք դրել ժողովրդավարությանը, դա թույլ չենք տա: Ի սեր Աստծու սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թղություն խնդրեք, եւ իհարկե ձեզ կների Աստված»: