Երևանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու մետաղական տնակներ են այրվում:
Ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո փրկարարները եկել են դեպքի վայր:
«Դեռևս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, և այն արդեն ճանապարհին է»,- նշեց ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երրորդ ջոկատի վարորդ սերժանտ Գևորգ Գրիգորյանը:
ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեռ պարզ չէ՝ տնակները բնակելի են, թե ոչ: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհաշիջմանը միացել է երկրորդ մարտական հաշվարկը: