Բեռլինում անհայտ տղամարդն իր կարիքներն է հոգացել Յաննովից կամրջի վրա, երբ զբոսաշրջիկների տեղափոխող նավ է անցել,- հաղորդում է BBC-ը: 

 

Զբոսաշրջիկներից մի քանիսը՝ տեսնելով տղամարդուն, զարմանքից վեր են թռել եւ հարվածել կամրջին, որի տակով անցնում էին։

 

Արդյունքում 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գլխի վնասվածքով:

 

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք տղամարդուն տուգանել են կամ բերման ենթարկել: Սոցցանցերում տղամարդու արարքը քննադատել են:

 

«Կենդանաբանական այգում կենդանիներն իրենց ավելի լավ են պահում»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: