«Վատ եմ նայում, երբ քաղաքական իրավիճակ է փոխվում և մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, ես դա սխալ եմ համարում»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՊ նախագահ Լևոն Յոյլյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախկին իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հետ։
Յոյլյանը շեշտեց,որ Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, Քոչարյանի հետ չի ունեցել, քանի որ առիթ չի եղել, ընդամենը մեկ անգամ Յոյլյանը հարցազրույցի է եղել Քոչարյանի մոտ. «Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ։ Իմ հաջողությունները երևի թե պայմանավորված են ինձնով, բայց, ամեն դեպքում, ութ ու կես տարի Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ աշխատելն այդքան էլ հաճելի չէր, չորս-հինգ տարի աշխատելուց հետո լճանում ես»,-ասաց Յոյլյանը։