Խնդրում եմ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ինձնից մեկնաբանություն մի խնդրեք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում դատարանների մուտքերը շրջափակելու քայլին:

Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերի, եթե թույլ չտան իրեն եւ մյուսներին մտնել ՀՔԾ շենք ու աշխատել, նա պատասխանեց. «Իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում: Քաղաքացիներ են լինում, որ գալիս են խոչընդոտում են մուտքը: Ես չեմ կարող ասել՝ նորմալ է, թե ոչ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով»: