Գերմանիայի արդարադատության դաշնային վարչությունը Facebook-ին տուգանել է 2 մլն եվրոյի չափով՝ սոցիալական ցանցերի պաշտպանության մասին օրենքը խախտելու համար, հաղորդում է Reuters-ը:

 

Գործակալության տեղեկատվության համաձայն, գերատեսչությունն ընկերությանը մեղադրում է ապօրինի կոնտենտի հետ աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման կանոնները խախտելու մեջ:

 

Ինչպես նշվում է, վարչությունում հայտարարել են, որ Facebook-ի հաշվետվությունը խեղաթյուրում է սոցցանցում անօրինական կոնտենտի մասշտաբների պատկերը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեղավոր է սոցցանցի պաշտպանության հետ կապված խնդիրների համար: