Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քննչական կոմիտեի ուժը չի պատում, հիմա էլ ՀՔԾ-ն է քննելու ՇՊՀ գործերը

18200718
18201118
18161518
18105118
83165418
18107218
18107518
18107418

Սրանք Շիրակի պետական համալսարանում չարաշահումների, յուրացումների և այլ հանցագործությունների հիման վրա հարուցված և քննվող քրեական գործերի համարներն են: Ես պարբերաբար հարցումներ եմ հղում քննչական կոմիտե և դատախազություն, թե ինչ նորություն կա: Պատասխանում են, որ քննում են, փորձաքննություններ են անցկացնում: Պարբարեբար կասկած եմ հայտնում, որ գործերի քննությունը դիտավորյալ և խորամանկությամբ դանդաղ են վարում, չլում են, հազարումի ձևական պատճառաբանություն են մոգոնում:

Այսօր գլխավոր դատախազությունից պատասխան ստացա, որի վերջում ասվում է. «Հաշվի առնելով գործի բարդությունը և ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող ֆինանսական բնույթի չարաշահումները, դրանք ընդգրկող ժամանակահատվածը և այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաև քրեկաան գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ դատախազության կողմից պահանջվել է քրեական գործը ՀՀ գլխավոր դատախզի հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու նպատակով»:

Այսպիսով, Քննչական կոմիտեից գործն անցնում է ՀՔԾ տիրույթ, սա ավելի կոշտ և ավելի պատասպանատու ատյան է համարվում հանրային ընկալման մեջ: Բայց չեմ մոռանում, որ այստեղ աշխատում էին ու դեռ աշխատում են մարդիկ, որոնք սերժիկների պատվերով անմեղ մարդկանց բանտերն էին լցնում ու սարքում քաղաքական բանտարկյալներ: Տեսնենք՝ ՀՔԾ-ն քանի տարի է քննելու էս գործերը:

Հիշեցնեմ, որ այդ մեղադրանքների հիմքում Շիրակի պետական համալսարանին պատճառված հսկայական ֆինանսական վնասներն են: Պատասխան տալո՞ւ են էդ վնասների ու համալսարանում արմագեդոն սարքելու համար, թե՞ մարսելու են, հարգելի ՀՔԾ:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լևոն Բարսեղյան»: