Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ամսագրի համար լուսանկարվել է անկեղծ կերպարում։ Նա ոսկեգույն թիկնոց է կրում։ Մարզիկը «Harper’s Bazaar»-ի նոր համարում սկիվել է դստեր մասին մտքերով։
«Իմ դուստրն այն պատճառը է, որի համար ես արտահայտվում եմ, պատճառը, որի համար ես ռակետը կրկին ձեռքս եմ վերցրել։ Սերը լցնում է կյանքն ու նոր հեռանկարներ տալիս մարդկանց։ Չի կարելի ամեն ինչ թողնել, երբ ինչ-որ մեկը խոչընդոտ է դառնում։ Հարկավոր է վեր կենալ ընելուց հետո, մաքրել փոշին ու հարցնել. «Դա լավագո՞ւյնն է, ինչ ունեք»»,- «Harper’s Bazaar»-ի համար իր էսսեմում գրել է Ուիլյամսը։
Ավելի վաղ մարզիկը դարձել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի կնքամայրերից մեկը։ Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում եւ այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաեւ Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։