Օրեր առաջ Ֆեյսբուքի հայկական տիրույթում մի տեսանյութ հայտնվեց, որը, սակայն, հետո հեռացվեց խմբերից։
Խոսքն այն տեսանյութի մասին է, որում, ըստ շրջանառվող լուրերի, Երևանի մարզասրահներից մեկի բաց լողավազանային հատվածի տարածքում իգական սեռի երկու ներկայացուցիչներ անպարկեշտ վարքագիծ էին դրսևորում։
Ընդ որում, տարածքը մարդաշատ էր, օրը՝ ցերեկ, և, ինչպես տեսանյութում է երևում, կային նային երեխաներ։
Տեսանյութում արձանագրվածն առնվազն հասարակական կարգի խախտում է, քանի որ հանրային վայրում, ուր նաև երեխաներ կան, նման անպարկեշտ վարքագծին հաստատ պետք է որակում տրվի։
Տեսանյութում հստակ երևում է, որ իգական սեռի երկու ներկայացուցիչներ երեխաների ներկայությամբ իրականացնում են հասարակական միջավայրում անթույլատրելի այնպիսի գործողություններ, որոնք առերևույթ կարող են դիտարկվել՝ որպես սեռական բնույթի գործողություններ, ինչը խախտում է նրանց երաշխավորված իրավունքները։