Վլադիմիր Պոզները անդրադարձել է վրաց հաղորդավարի պահվածքին։ Նա ասել է․
«Ինձ շարունակում են դիմել, որ ես մեկնաբանեմ «Ռուսթավի-2» ալիքի լրագրողի՝ Պոիտինի հասցեին ասված խոսքերը: Ես հրաժարվում էի մեկնաբանել պարոն Գաբունյայի խոսքերը՝ հաշվի առնելով իրավիճակի լարվածությունը: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ, որ իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ կասկածի տակ չդրվի։ Ինձ հայտնի բոլոր երկրներում Գաբունյայի նման լրագրողին արդեն վաղուց աշխատանքից հեռացրել էին և դժվար թե հետագայում վերջինս իրեն այլ աշխատանք գտներ:
Ամեն մարդ ունի իր կարծիքը և իրավունք ունի այն արտահայտելու, բայց նման արտահայտություններ անել, վիրավորել մեկ այլ մարդու իրավունք չունի, առավելևս լրագրողը: Կոնկրետ ինձ համար պարոն Գաբունյան դադարեց լինել լրագրող ոչ թե նրա համար, որ հակառուսական դիրքորոշում ունի, այլ նրա համար, որ նա իրավունք չունի խախտել լրագրության սկզբունքները»,- ասել է Պոզները: