20-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Մեր ներկայցուցիչն ընտրվեց այսօր' հուլիսի 9-ին' Գյումրու Սեւ բերդ ամրոցում կայացած «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ, որին մասնակցում էր 15 գեղեցկուհի: Չէին մասնակցում արտերկրից ժամանած մասնակիցները, քանի որ «Միսս Տիեզերք» մրցույթում իրավունք ունեն մասնակցելու միայն տվյալ երկրում գրանցված քաղաքացիները:

 

Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Նաիրա Վարդանյանը, Մարինա Դանիելյանը, Անետա Գաբրիելյան եւ Լիանա Ոսկերչյանը: Ի դեպ, Անետան արժանացավ երկրորդ մրցանակին:

Միջոցառման հանդիսավարներն էին միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ու հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը:

Միջոցառման սկզբում աղջիկները ժյուրիի առաջ ներկայացան ազգային տարազով, այնուհետեւ' լողազգեստներվ եւ երեկոյան զգեստներով:

 

Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայ հանդիսատեսին ծանոթ արտիստներ եւ ոլորտի մասնագետներ, այդ թվում' «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամներ Ռուբինա Գրիգորյանը եւ Գայանե Մանուկյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը եւ երգիչ Արամոն:

 

«Հավանաբար շատերը մտածում են' ինչու են անցկացվում այս գեղեցկույան մրցույթները: Մեր հիմնադրամի նպատակն է մեր գեղեցկուհիների միջոցով ներկայացնել մեր երկիրը, մշակույթն ու գեղեցկությունն աշխ

արհին: Թող հաղթի նա, ով արժանի է»,-նշեց «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Նշենք, որ հուլիսի 15-ին էլ կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որի հաղթողը Հայաստանը կներկայցնի «Միսս Աշխարհ» մրցույթում:

 

 

style.news.am