38-ամյա Ադրիանա Լիման կրկին միայնակ չէ։ Պապարացիներին հաջողվել է աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկին լուսանկարել թուրքի գործարար Էմիր Ույարի ընկերակցությամբ։ Լուսանկարիչները նրանց նկատել են հունական Միկոնոս կզում։ Լուսանկարներում, որոնք Instagram-ում հրապարակել են Լիմայի երկրպագուները, սիրահարները զբոսնում են Էգեյան ծովի ափին։ Կադրերից մեկում տղամարդը գրկել է Ադրիանային մեջքի հատվածում։
Հանրությունն անմիջապես նշել է, որ Ույարը նկատելիորեն կարճահասակ է սուպերմոդելից, որի հասակը 178 սմ է, ընդ որում նա լողափնյա հողաթափեր է կրում։
Լիման գերադասում է չմեկնաբանել անձնական կյանքի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք՝ մոդելը նախկինում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել թուրք այլ հայտնիի՝ գրող Մեթին Հարայի հետ։ Նրանք հանդիպել են մոտ մեկուկես տարի, սակայն 2019թ.-ի հունվարին բաժանվել են։ Այդ ժամանակ ինսայդերները հայտնել են, որ Լիման երազում էր, որ ընկերը տեղափոխվի ԱՄՆ ու իրեն առաջարկություն անի, սակայն վերջինս պատրաստ չէր այդպիսի լուրջ քայլերի։
Daily Mail-ի տեղեկություններով՝ Էմիրի ընտանիքը շքեղ հյուրանոցների ցանց ունի, ինչպես նաեւ ներառված է թուրքական Permak Group խոշոր ընկերության կառավարման մեջ։ Նրանց երեկույթները բավական հայտնի են շոու-բիզնեսի աստղերի շրջանում։
style.news.am