Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին չի քննարկվել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի դիմումը, որն ուղարկվել է բոլոր դատավորներին: Քննարկման համար ժամկետներ նա չնշեց:
«Դատավորներն ընդհանուր ժողովին պատրաստվելու զատ, այլ աշխատանքներ են իրականացնում, չի կարելի դատավորներին ասել, որ սեղմ ժամկետներում ծանոթանան»,-նշեց նա:
ԲԴԽ նորանշանակ անդամների ընտրության մասին Խունդկարյանն ասաց, որ ընտրվել են այն դատավորները, ում դատավորների համայնքը վստահում էր:
Տեսանյութը՝ Tert.am-ի