Իսրայելական Check Point Research ընկերության վերլուծաբանները վիրուս են հայտնաբերել, որն ունակ է քողարկվել հայտնի հավելվածների ներքո:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ընկերության կայքում հաղորդվում է Agent Smith ծրագրի մասին, որը խոցում է սմարթֆոնն՝ օգտագործելով Android օպերացիոն համակարգի խոցելի կետերը: Վնասակար ծրագիրը հայտնվում է սարքավորման մեջ, երբ օգտատերը ներբեռնում է լուսանկարչական որևէ ծրագիր կամ խաղ, այնուհետև քողարկվում է արդեն իսկ տեղադրված հավելվածների պատկերանշանների տակ, ինչպես օրինակ՝ WhatsApp մեսենջերի կամ որևէ դիտարկչի: Դրանից հետո դրանցում չանհետացող գովազդ է հայտնվում:

Ընկերության տվյալներով՝ վիրուսից տուժել են 25 մլն օգտատերեր ողջ աշխարհում: Ամենից շատ տուժողներ են եղել Հնդկաստանում. վերլուծաբանները շուրջ 15 մլն դեպք են գրանցել: