Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՐՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բարևել։
Կադրերում երևում է, որ, երբ Փաշինյանը մոտենում է հարթակին, բոլորը ոտքի են կանգնում և բարևում նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած է մնում, չի մոտենում Փաշինյանին և չի սեղմում նրա ձեռքը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ իրականությունն այլ է եղել։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։
168.am