Օրական 100 մլ քաղցր ըմպելիքների օգտագործումը 18 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին հայտարարում են Հանրային առողջապահության և սննդի համաճարակաբանության հետազոտական խմբի ֆրանսիական գործակալության (EREN) մասնագետները։

Հետազոտությունում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է միջինը 42 տարեկան 100 հազար ֆրանսիացի։ Բոլոր փորձարկվողները լրացրել են հարցարան, որում մանրամասն ներկայացրել են իրենց սննդակարգը։ Բացի այդ, նրանք պետք է պատասխանեին համապատասխան հարցերին ամեն վեց ամիսը մեկ։ Գիտնականները հաշվի էին առել նաև տարբեր գործոններ. տարիքը, սեռը, ընտանեկան անամնեզը, վնասակար սովորույթները և այլն։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը տևել է մոտ 9 տարի (2009-2018 թվականներ)։ Այդ ընթացքում փորձարկվողների մոտ ախտորոշվել է քաղցկեղի 2193 դեպք։ Պարզվել է, որ ամեն օր 100 մլ քաղցրացված ըմպելիքի կիրառումը 18 տոկոսով բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, իսկ կաթնագեղձի քաղցկեղի վտանգը՝ 22 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ոչ մեծ վտանգ, ինչպես նշվում է, պարունակում են մրգահյութերը։

Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալները մատնանշում են, որ կառավարությունը պետք է ակտիվ գործողություններ նախաձեռնի քաղցր ըմպելիքների օգտագործումը կրճատելու ուղղությամբ։

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է BMJ պարբերականում։

med.news.am