Դիմահարդարման վարպետ, հրաշագործ ( հենց այսպես են անվանում երկրպագուները) Գոհար Ավետիսյանը հանգիստն անցկացնում է հունական Սանտորինի կղզում։ Նա այս մասին հայտնել է Instagram–ի իր էջում և լուսանկար հրապարակել։
«Ի դեպ, մի քանի հազար զբոսաշրջիկ շնորհավորել են ինձ հարսանիքի կապակցությամբ ու երջանկություն մաղթել' կարծելով, թե ես հարսնացու եմ», – լուսանկարին կից գրել է նա։
Ճերմակ զգեստով Գոհարն իսկապես հարսի է նման։ Ի դեպ, նա վերջերս է ամուսնալուծվել է, ու նրա սիրտն այժմ ազատ է։
Գոհարը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե որքան ախորժակով է սպագետի ուտում։
Ըստ ամենայնի` Գոհարը Սանտորինիից առաջ հասցրել է այցելել Հունաստանի նաև այլ քաղաքներ։
: