Նյու Յորքի նահանգում սպանվել է 17-ամյա Instagram-ի բլոգեր Բիանկա Դևինսը: New York Post-ի հաղորդմամբ, հանցագործության կատարման մեջ կասկածվում է 21-ամյա տեղի բնակիչ Բրենդոն Քլարքը, որը առցանց հաղորդակցվել է աղջկա հետ:

Ոստիկանության տվյալներով, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա և կտրել կոկորդը, ինչից հետո սպանվածի լուսանկարը հրապարակել է Instagram-ում և Discord հավելվածում՝ բլոգերի երկրպագուների չաթում: Կասկածյալը տեսնելով ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներին, փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հաջողվել է նրան զինաթափել և ձերբակալել:

Ոստիկանությունը կարծում է, որ Դևինսը և Քլարքը անձամբ ծանոթ են եղել և որ հանցանքը տեղի է ունեցել վիճաբանությունից հետո: The New York Times- ի տվյալներով, Քլարքը Դևինսի հետ միայն առցանց է հաղորդակցվել, իսկ հուլիսի 14-ին երիտասարդը հետևել է աղջկան, երբ նա պատրաստվում էր համերգի մեկնել և սպանել է նրան: Ոստիկանությունը հայտարարել է, որ մինչ այժմ այդ վարկածը հաստատող ապացույցներ չունեն:

 

 

1in.am