Իջևանցիները պատրաստվում են շարունակել ցույցերը, քանի դեռ բոլոր ձերբակալվածներին ազատ չեն արձակել:
«Եթե դուրս չեկան, ավելի վատ իրանց համար»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ բոլոր բարեկամներին հավաքելու է, ցույց են անելու, իսկ եթե ձերբակալվածներին ազատ չեն արձակում, թող իրենց բոլորին էլ տանեն:
«Եթե տղերքը դուրս չեկան, լավ չի լինելու, արյուն ա լինելու: Սրանք թուրքից բեթար են»,-զգուշացրեց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիները պահանջում են թույլ տալ իրենց անտառից դուրս բերել փափուկ փայտը, որը որդերի բաժին է դառնում: Երկրորդ պահանջը ձերբակալվածներին ազատ արձակելն է:
Ավելի վաղ ոստիկանապետ Օսիպյանը նշել էր, որ ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով:
Հավելենք, որ քրեական գործերը հարուցվել են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: