Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները հուլիսի 19-ին՝ ժամը 20.00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նույն օրը՝ ժամը 20.10-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.45-20.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսներից մեկում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային, զեղչային, նույնականացման և կուտակային քարտեր ու փող:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: