Դուք առավոտը սկսում եք սուրճո՞վ: Պարզվում է՝ դա ճիշտ որոշում է, և Gornnisa.ru-ն ներկայացնում է առավոտյան սուրճի 4 օգտակար հատկությունները:
Սուրճը պաշտպանում է լյարդը
Սուրճը նվազեցնում է լյարդի ֆերմենտների մակարդակը, ինչը, իր հերթին, նպաստում է օրգանի լավ աշխատանքին:
Սուրճը նվազեցնում է դեպրեսիան
Ամենօրյա սուրճի ընդունումը կօգնի զգալ կյանքի իմաստն ու գեղեցկությունը:
Սուրճը մեծ խթան է մտավոր գործունեության համար
Շատերը սուրճ են խմում, որ «ուղեղը լավ աշխատի»: Եվ դա իզուր չէ: Կան հետազոտություններ, որոնք փաստում են՝ սուրճի կանոնավոր ընդունումը նվազեցնում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների ռիսկը:
Սուրճն օգտակար է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար
Կոֆեինի բարձր մակարդակը սրտի համար յուրահատուկ մարզանք է:
blog.168.am