Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև հանգստի կմեկնի ցնցումների բազմաթիվ նոպաների պատճառով: Այս մասին հայտնում է Bild-ը: Նրա հանգիստը մեկնարկել է հուլիսի 20-ից և կտևի 28 օր: Քաղաքական գործիչն իր հանգիստը կանցկացնի Ալպերում:
65-ամյա Մերկելն իր հետ կվերցնի ամերիկացի գրող Սիրի Հուսթվեդթի «Դողացող կինը» (The Shaking Woman or A History of My Nerves) գիրքը: Փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը նկարագրել է մի կնոջ պատմություն, որը տառապել է անվերահսկելի ցնցման նոպաներից:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Մերկելը ցնցումների մեջ էր ընկել հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: Կանցլերի երրորդ նոպան եղել էր հուլիսի 10-ին՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ: