Չինաստանում 13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել, որպեսզի զբոսնի դրանցով։ Այս մասին հայտնում է Daily Mail լրատվականը։
Տեսահսկման սարքերը ֆիքսել են, թե ինչպես է տղան մուտք գործում էքսկուրսիաներ կազմակերպող գրասենյակին պատկանող անգար և արդեն կեսգիշերն անց դուրս բերում երկու ինքնաթիռ ավտակայանատեղի։
Նա կարողացել է ոչ միայն հասնել ինքնաթիռի ղեկին, այլ նաև վարել այն: Ընդ որում մեկով դեռ օդ չբարձրացած բախվել է պարսպին, ապա փորձել է մյուսը։
Գրասենյակի աշխատակիցներից մեկը հիշել է, որ հետաքրքրասեր տղան նախորդ օրը եղել է անգարում ու հետեւել ինքնաթիռների աշխատանքին եւ իրենց հարցեր տվել։