Բժիշկները լրջորեն մտածում են արձակուրդները չեղարկելու կամ կրճատելու մասին: Աշակերտները գործնականում ամբողջ ամռանը հանգստանում են: Բժիշկները ուսումնական երկարատև ընդմիջումները համեմատում են թմրանյութերի հետ: Հանգստի ժամանակ երեխաները և մանկավարժները հետ են վարժվում մտավոր գործունեությունից: Վերադառնալով պարապմունքներին՝ նրանք շատ մեծ սթրես են ապրում: Գերլարումը վատ է ազդում առողջության վրա: Սթրեսից բարձրանում է զարկերակային ճնշումը, կարող է զարգանալ հիպերտոնիա: Կտրուկ փոփոխության նկատմամբ հատկապես զգայուն են ուսուցիչները, քանի որ նրանք ավելի մեծ են իրենց աշակերտներից:

Ամերիկացի գիտնականները անցկացրել են հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, որ ամառային արձակուրդները վնասում են երեխաների և մանկավարժների հոգեկան առողջությունը: Վերադառնալով ուսումնական հաստատություն՝ առաջանում է ուղեղի չափազանց մեծ ծանրաբեռնվածություն: Արդյունքում մարդը նույնիսկ կարող է ուշաթափվել: Ամենից առաջ դա առաջանում է այն դեպքերում, երբ ամռանը դադարում են կարդալ, զարգացնել ինտելեկտը և զբաղվում են մտավոր աշխատանքից շատ հեռու գործունեությամբ: Այդպիսի մարդիկ, արձակուրդներից հետո գալով դպրոց, չեն կարողանում հարմարվել նոր պայմաններին:

Հետազոտությունը պարզել է, որ ամառային հանգիստը բարձրացնում է ընկճախտի հավանականությւոնը: Լարված դպրոցական գրաֆիկը կարող է հանգեցնել նյարդային խանգարման: Ուստի բժիշկները առաջարկում են կրճատել արձակուրդները կամ թեթևացնել ուսումնական ծրագիրը ամառային հանգստից հետո: Այդ դեպքում օրգանիզմը կհասցնի հարմարվել մտավոր ծանրաբեռնվածությանը, և խնդիրներ չեն առաջանա: