Հանրային կարծիքի ուսումնասիրման ազգային կենտրոնի կողմից սեռական ակտիվության մասին սոցհարցումներն անցկացվում են 1988-ից։ Հետազոտությունների վերջին տվյալները գիտնականներին փակուղի են մտցրել. 2018-ի ընթացքում ամերիկացիների ավելի քան 25 տոկոսը ոչ մի սեռական զուգընկեր չի ունեցել։ Ընդ որում՝ սեքսի բացակայությունը խոստովանել է 18-30 տարեկան ամերիկացիների 23 տոկոսը, և այդ ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցում է 10-ամյա վաղեմության ցուցանիշները։

Սեքսի բացակայության այսքան մեծ թիվը փորձագետները համարում են այն, որ երիտասարդները ավելի ուշ են հասուն կյանք մտնում, այսինքն՝ հեռանում են ծնողներից և սեփական ընտանիք կազմում։ Բացի այդ, երիտասարդությունը գտնում է ժամանակն անցկացնելու այլընտրանքային ձևեր. սոցցանցեր, համակարգչային խաղեր և այլն։

Image result for սեքս չի ունեցել

Հատկանշական է, որ հասուն տարիքի մարդկանց շրջանում անցած տարվա ընթացքում սեքսի բացակայության մասին հայտարարել է ամերիկացիների շատ ավելի փոքր մասը։ 30-40 տարեկանների շրջանում նրանք 7 տոկոս են կազմել, 40-50 տարեկանների շրջանում՝ 9 տոկոս, իսկ 50-60 տարեկանների շրջանում՝ 13 տոկոս։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հատել են 60-ի սահմանը, ապա այստեղ ավելի կամ պակաս ակտիվ սեռական կյանք վարել է յուրաքանչյուր երկրորդը։

Related image