Հագեցած շաբաթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի կերպով ներկայացել է Պիջեյ Մոնժելիի և Նիկոլ Մարի Մոնժելիի հարսանիքին Նյու Ջերսիում շաբաթ օրը: Հարսանեկան միջոցառումները տեղի են ունեցել Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում:
Fox News-ի փոխանցմամբ' հարսանցուն և փեսան Թրամփի մեծ երկրպագուն են և միշտ երազել են, որ նա ներկա գտնվի իրենց հարսանիքին:
2017 թվականին զույգի նշանադրության օրը եղել են նույնիսկ դրոշներ և գովազդային ցուցանակներ' նվիրված Թրամփին:
Հարսանցուն հայտնել է, որ շատ անգամ է հրավիրատոմս ուղարկել նախագահին' հուսալով, որ նա կգա: Արդյուքնում Թրամփը հայտնվել է զույգի հարսանեկան միջոցառումներին:
ԱՄՆ նախագահը նախկինում էլ բազմաթիվ անգամներ այցելել է հարսանիքներ: