Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, ավագ որդուն՝ արքայազն Ջորջին, բյուջետային ապրանքանիշի սպորտային կոշիկներ է հագցրել, հայտնում է Footwear News-ը։
Պոլո սպորտաձեւի բարեգործական մրցությանը տղան մասնակցել է Trotters ապրանքանիշի Plum մոդելով, որի աժեքը կազմում է 34 դոլար։ Այս ապրանքանիշի կոշիկներն առնանձանում են դեմոկրատական գներով եւ տատանվում են 16-80 դոլարի սահմաններում։
2018թ.-ի մայիսին արքայազն Ջորջին պրովինցիալ են անվանել այն բանի համար, որ նա թագավորական հարսանիքին հայտնվել է տաբատով։ Վարվելակարգի հարցերով փորձագետ Ուիլյամ Հանսոնի խոսքով՝ թագավորական ընտանիքի տղաները, որոնք դեռ յոթ տարեկան չեն դարձել, հանրությանը պետք է ներկայանան բացառապես շորտերով։ «Երկար տաբատներ կրում են միջին դասի երեխաներն ու գավառացիները։ Մեծ Բրիտանիայի արիստոկրատական հանրության շրջանում տղաներին ընդունված է շորտ հագցնել»,- պարզաբանել էր նա։