Ուկրաինայում ինտերնետ-աճուրդով զբաղվող հանրահայտ կայքերից մեկը վաճառքի է հանել նախագահ Վլադիմիր Զելենսկիի կիսանդրիները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով «Украинские новости»-ին:


Ավելի վաղ Զելենսկին դեմ է արտահայտվել քաղծառայողների աշխատասենյակներում իր պատկերի հայտնվելուն: Նրա խոսքով՝ նախագահը չպետք է կուռք դառնա, իսկ նրա դիմանկարը՝ սրբապատկեր:
Նշվում է, որ կիսանդրին պատրաստված է գիպսից, պատված է 3 շերտ լաքով և ոսկե նրբաթերթիկներով: Հուշանվերը հնարավոր է պատրաստել երեք գույնով՝ մարմարի, փայլուն և անփայլ փղոսկրի: Կիսանդրին կշռում է 2.5 կիլոգրամ, բարձրությունը՝ 23 սանտիմետր է, գինը՝ 78 դոլարին համարժեք գրիվեն։