31-ամյա պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը վայելում է հանգիստը 31-ամյա ամուսնու՝ Ջասթին Էրվինի հետ։ Զույգն մեկնել է ռոմանտիկ ուղեւորության՝ իտալական Սորրենտո քաղաք։

Թոփ մոդելն ու կինոռեժիսորը զվարճացել են նավի վրա։ Նրանք արեւայրուք են ընդունել, երաժշտություն լսել ու կերպարանք ընդունել գեղատեսիլ վայրերի ֆոնին։

Էշլին ֆոտոշարքի համար կրում է ոճային, ընդգծված գոտկատեղով, ծաղկավոր պրինտով լողազգեստ։ Գրեմի հրապարակմանը կից առկա է հետաքրքիր գրառում․ «Ես քո հետ հավերժ եմ լինելու, քանի որ դու ինձ սիրում ես, թե լավ, թե վատ պահերին», - կատակով նշել է Էշլին իր Instagram-ում։

Պլյուս չափի մոդելը չի ամաչում փարթամ կազմվածքից։ Աղջիկը սիրում է իր կազմվածքի առանձնահատկությունները եւ նկարահանումների ժամանակ հաճույքով սեքսուալ կերպարներ է ընդունում։

 

 

style.news.am